• Մեկ անուն՝ բազում լուծումներ

Հետևել առաքանուն

Հետևել

Հաշվարկել առաքման գինը

0.5

Ուղարկել հարցում

Հաշիվ ապրանքագիրը

Ստուգել

Աջակցություն մաքսային լաբիրինթոսի հաղթահարման հարցում:

 
Transimpex-ը, մաքսային բրոքերների պրոֆեսիոնալ թիմի հետ բազմամյա համագործակցության շնորհիվ, կօգնի ձեզ խուսափել մաքսատանն ուշացումներից, խնայել ժամանակ և գումար, ու ստանձնել տրանսպորտի տարբեր միջոցներով (օդային, ծովային, ճանապարհային) առաքվող ձեր այն ապրանքների մաքսային ձևակերպումը, որոնք նախատեսված են ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման համար ցանկացած տարածաշրջան՝ անկախ առաքումների ծավալից և հաճախականությունից։

 

Դուք ստիպված չեք լինի հետևել օրենքում կատարված վերջին փոփոխություններին և պատասխանատվություն ու ռիսկեր ստանձնել:

 

Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք ձեր մատակարարման շղթան և կմշակենք անհատական լուծումներ՝ նորմատիվային պահանջներին համապատասխանություն ապահովելու համար։


Մաքսային հայտարարագիրը լրացնելիս, ուղեկցող փաստաթղթերը ձևակերպելիս թույլ տրված ցանկացած սխալ ստացողի համար ծանր հետևանքներ կարող է ունենալ՝ մաքսատանը կամ սահմաններին ուշացումներ, տուգանքներ, ինչպես նաև մաքսազերծման ժամանակ հնարավոր ծախսերի մեծացում։


Այդ իսկ պատճառով մեր մասնագետները, մշտական կապի մեջ լինելով ինչպես արտահանողների, այնպես էլ ներմուծողների հետ, նախապես ստուգում են ուղեկցող փաստաթղթերը, կազմում փորձագիտական եզրակացություն արտաքին առևտրային գործունեության վերաբերյալ փաստաթղթերի՝ գործող օրենսդրությանը (ներմուծում/արտահանում) համապատասխանելու մասին։


Ժամանակին հայտնաբերված սխալը մեզ թույլ է տալիս ոչ միայն ժամանակ խնայել մեր հաճախորդների համար, այլև հնարավորություն է տալիս օպտիմալացնել դրանց մասով ֆինանսական ծախսերը:

 

 

Մեր ծառայությունները ներառում են՝

 

  • ԱՏԳ ԱԱ ապրանքների ծածկագրերի որոշում
  • ներմուծման հայտարարագրի կազմում
  • արտահանման հայտարարագրի կազմում
  • T1 և T2 տարանցման հայտարարագրերի կազմում
  • թույլտվությունների, համապատասխանության հավաստագրերի, սանիտարական եզրակացությունների ձևակերպում․
  • ժամանակավոր արտահանման և ներմուծման, վերաարտահանման և վերաներմուծման ձևակերպում․
  • ժամանակավոր պահպանման մաքսային պահեստի ծառայությունների մասով փաստաթղթերի ձևակերպում․
  • ապրանքների ֆիզիկական և մաքսային զննման ապահովում։

 

Մաքսային ձևակերպման ծառայությունների ընտրության առավելությունները

 

  • Մաքսային ձևակերպման հարցերի լուծման օպերատիվություն
  • Տրանսպորտային միջոցի պարապուրդի բացառում
  • Մատակարարումների ճշգրիտ ժամանակացույցի ձևավորում
  • Պաշտպանվածություն՝ մաքսային կանոնների խախտումներից խուսափելու համար․
  • Բիզնեսի կայունություն։

Մեր մասին

Transimpex-ը հանդիսանում է լոգիստիկ ծառայությունների ամենահուսալի և պահանջված մատակարարը ողջ Հայաստանում:

Աշխատանքային ժամեր

Երկ - Ուրբ՝ 09:00 - 20։00

Շաբաթ՝ 10։00 - 15։00

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 

+374-60-65 70 70

+374-10-50 30 30

+374-55-65 70 70

Հասցե

Ք․ Երևան, Մաշտոցի պող․ 40

Ք․ Երևան, Ծարավ Աղբյուր 55/5

Ք․ Երևան, Կոմիտաս 45/5

Ք․ Երևան, Արտաշիսյան 62

Ք․ Երևան, Արարատյան փ․ 62/23

Ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 2

Ք․ Կապան, Շահումյան 13/38

Ք․ Գորիս, Մաշտոցի 14/26

 

Design & development by G Design Group

×

Մուտք գործել
Մուտք գործել

×

Գրանցվել
Գրանցում