• Մեկ անուն՝ բազում լուծումներ

Հետևել առաքանուն

Հետևել

Հաշվարկել առաքման գինը

0.5

Ուղարկել հարցում

Հաշիվ ապրանքագիրը

Ստուգել

Երբ արժեքը նշանակություն ունի, իսկ ժամանակը խնդիր չէ

 


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջազգային առևտրի ավելի քան 80%-ն ապահովվում է ծովային փոխադրումներով։ Ստանդարտ բեռնատար նավը կարող է տեղափոխել մոտ 18000 կոնտեյներ, իսկ դա նշանակում է, որ ծովային փոխադրումներն ամենատնտեսողն են մեծ ծավալների և մեծ հեռավորությունների դեպքում։


ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Transimpex-ը, ունենալով համաձայնագրեր հիմնական փոխադրողների ու նավարկելի ուղիների հետ, իրականացնում է բեռների ծովային փոխադրումներ դեպի Ասիայի և Եվրոպայի երկրներ, ու հակառակ ուղղությամբ:


Նորարարական պրոֆիլի և ճկուն լուծումների շնորհիվ մենք ամբողջապես պատրաստ ենք բավարարել ձեր պահանջները (ելնելով բիզնեսի առանձնահատկություններից), ապահովելու համար ձեռնարկության անխափան աշխատանքը, միևնույն ժամանակ առաջարկելով առավել մրցակցային սակագներ, և ապահովելով անվտանգ ու ժամանակին առաքում:


Բացի դրանից, մեր փորձառու աշխատակիցները կօգնեն ձեզ հասկանալ արտահանման և ներմուծման միջազգային նորմերը, տրանսպորտային փաստաթղթերը, ինչպես նաև կոնկրետ երկրի կանոններն ու պահանջները։


Կախված բեռի ծավալից՝ մենք կարող ենք ձեզ առաջարկել կոնտեյներային փոխադրման հետևյալ եղանակներից մեկը.
FCL (Կոնտեյների ամբողջական բեռնում)՝ երբ կոնտեյները բեռնված է մեկ ուղարկողի կողմից և շարժվում է մեկ ստացողի հասցեով՝ անկախ բեռի չափից:


LCL (բառացիորեն՝ Կոնտեյներից մասնակի բեռնում) կամ հավաքական բեռ․ երբ ձեր բեռի հետ միասին կոնտեյներում փոխադրվում են նաև այլ ուղարկողների բեռներ:


Բեռների բնութագրերից ելնելով՝ մենք ձեզ կտրամադրենք Open Top, High Cube, Flat Rack,Heavy Tested, Reefer և ինչպես 20 ֆուտ, այնպես էլ 40 ֆուտ տարողությամբ այլ կոնտեյներներ:


Ծովային փոխադրումը մատակարարման շղթան ձևավորող օղակներից ընդամենը մեկն է:



Կախված մատակարարման պայմաններից՝ մենք պատրաստ ենք առաջարկել դեպի ուղարկման նավահանգիստ/ժամանման նավահանգստից ավտոմեքենայով կամ երկաթուղիով («դռնից դուռ») ձեր ապրանքի փոխադրման բազմամոդալ տարբերակներ:


ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԱ ԱՇԽԱՏՈՒՄ

01
ՁԵՐ ՀԱՐՑՄԱՆ ՄՇԱԿՈՒՄ

բյուջեի սահմանում, օպտիմալ սխեմայի մշակում և բեռի առաքման ամենաշահավետ երթուղու կազմում

02
ԿՈՆՏԵՅՆԵՐԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

կախված ձեր բեռի բնութագրերից (ստանդարտ բեռ, ոչ գաբարիտային բեռ, ծանրաքաշ բեռ, վտանգավոր բեռ, ջերմաստիճանային ռեժիմով բեռ), ինչպես նաև բեռնման եղանակից

03
ԱՌԱՔՄԱՆ ԱՐԺԵՔԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿ

 

04
ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

05
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

06
ԼՈԳԻՍՏԻԿ ՇՂԹԱՅԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

բեռը վերցնել, պահեստավորման ծառայություններ, բեռի առաքում ուղարկման նավահանգիստ/ժամանման նավահանգստից, «դռնից դուռ» առաքում․ 

07
ՄՇՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

բեռների կարգավիճակի և գտնվելու վայրի մասին տեղեկացում

 

 

ԾՈՎԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • Միջմայրցամաքային երթուղիներ
  • Բեռի առաքման նվազագույն ծախսեր՝ դրա առավելագույն պահպանվածությամբ
  • Ապրանքի մատակարարումների պլանավորման հնարավորություն՝ ծովանավերի երթերի կանոնավորության շնորհիվ
  • Տրանսպորտային փաստաթղթերի համակարգում
  • Իրական ժամանակում առցանց հետևում:

Մեր մասին

Transimpex-ը հանդիսանում է լոգիստիկ ծառայությունների ամենահուսալի և պահանջված մատակարարը ողջ Հայաստանում:

Աշխատանքային ժամեր

Երկ - Ուրբ՝ 09:00 - 20։00

Շաբաթ՝ 10։00 - 15։00

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 

+374-60-65 70 70

+374-10-50 30 30

+374-55-65 70 70

Հասցե

Ք․ Երևան, Մաշտոցի պող․ 40

Ք․ Երևան, Ծարավ Աղբյուր 55/5

Ք․ Երևան, Կոմիտաս 45/5

Ք․ Երևան, Արտաշիսյան 62

Ք․ Երևան, Արարատյան փ․ 62/23

Ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 2

Ք․ Կապան, Շահումյան 13/38

Ք․ Գորիս, Մաշտոցի 14/26

 

Design & development by G Design Group

×

Մուտք գործել
Մուտք գործել

×

Գրանցվել
Գրանցում