• Մեկ անուն՝ բազում լուծումներ

Հետևել առաքանուն

Հետևել

Հաշվարկել առաքման գինը

0.5

Ուղարկել հարցում

Հաշիվ ապրանքագիրը

Ստուգել

Մենք միշտ ձեր կողքին ենք:

 

Transimpex ընկերությունը, առևտրային ձեռնարկությունների համար միջազգային բեռնափոխադրումների կազմակերպմանը զուգահեռ, իրականացնում է նաև բեռնափոխադրումներ Հայաստանի ամբողջ տարածքով՝ «դռնից դուռ» պայմաններով։


Transimpex-ը դիտարկում է մատակարարների և արտադրողների հետ համագործակցությունը որպես ընկերության զարգացման հիմնական ուղղություններից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ պայմանները ձեր ձեռնարկության անխափան աշխատանքի և մշտական հիմունքներով բեղմնավոր համագործակցության համար:


Դիմելով մեր ընկերությանը՝ դուք կստանաք լոգիստիկ ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ ապրանքի ժամանակավոր պահպանումը Երևանի կոնսոլիդացիոն պահեստում և դրա բաշխումը:


Անկախ այն բանից՝ ձեզ հարկավոր է ուղարկել փաստաթղթերով ծրար, արժեքավոր իրեր, բեռի փոքր խմբաքանակ թե ավոմեքենայի ամբողջական բեռնում, մենք կապահովենք անվնաս ու անվթար առաքում Երևանում և Հայաստանի շրջաններում։


Իր գոյության տարիների ընթացքում Transimpex-ը դարձել է սուրհանդակային առաջատար ընկերություններից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում: Այսօր մեզ վստահում են բանկային գործի, առողջապահության, ապահովագրման ոլորտում երկրի ամենախոշոր կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային ապրանքանիշների, առցանց առևտրի ներկայացուցչությունները և այլն:


Մշտապես զարգանալով՝ մենք ներդնում ենք սուրհանդակային ծառայության այնպիսի մշակույթ Հայաստանում, որը հիմնված է այնպիսի կարևոր սկզբունքների վրա, ինչպիսիք են պատասխանատվությունը, լուծումների օպտիմալությունը, ճկունությունը, հասանելիությունն ու արագությունը:


Կախված ձեր պահանջներից՝ մենք առաջարկում ենք բազմաթիվ տարբերակներ փաստաթղթերի, ծրարների, փաթեթների, ծանրոցների արագ և անվտանգ փոխանցման ու վերադարձման համար՝

    • Առաքումներ Երևանում - առաջարկում ենք առաքում՝ 1-3 աշխատանքային օրերի ընթացքում:
    • Առաքումներ դեպի ՀՀ մարզեր - առաջարկում ենք առաքում՝ 1-5 օրերի ընթացքում:

Մեր մասին

Transimpex-ը հանդիսանում է լոգիստիկ ծառայությունների ամենահուսալի և պահանջված մատակարարը ողջ Հայաստանում:

Աշխատանքային ժամեր

 Երկ - Ուրբ՝ 09:00 - 18:00

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 

+374-60-65 70 70

+374-10-54 49 88

+374-10-54 42 77

Հասցե

Մաշտոցի պող․ 40շ․

Ծարավ Աղբյուր փ․ 55/5շ․

Արարատյան փ․ 62/23շ․

Ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 2

Ք․ Կապան, Շահումյան 13/38․

 

Design & development by G Design Group

×

Մուտք գործել
Մուտք գործել

×

Գրանցվել
Գրանցում