• Մեկ անուն՝ բազում լուծումներ

Հետևել առաքանուն

Հետևել

Հաշվարկել առաքման գինը

0.5

Ուղարկել հարցում

Հաշիվ ապրանքագիրը

Ստուգել

Transimpex ընկերությունն ավելի քան 20 տարի մատուցում է ինտեգրված լոգիստիկ այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առաքումները, մատակարարման շղթաների կառավարումը, պահեստավորումը և բաշխումը: Բազմամյա փորձը մեզ հնարավորություն է տալիս կառավարել բարդ մատակարարման շղթաներ՝ ամենատարբեր ոլորտներում:

 

ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ

 

Transimpex ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և տարիների ընթացքում սկսել է համագործակցել եվրոպական առաջատար տրանսպորտային ընկերությունների հետ՝ ներկայացնելով նրանց շահերը Հայաստանում։

2000 թվականից ի վեր ընկերութունը հանդիսանում է ամբողջ աշխարհով փոստային, սուրհանդակային և լոգիստիկ այլ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկի՝ FedEx-ի (Federal Express Corporation) վկայագրված գործակալը։

2015 թվականին այն դարձել է ամբողջ աշխարհով նամակագրության և բեռների էքսպրես առաքման ծառայությունների մատուցման մեջ մասնագիտացված առաջատար ընկերություններից մեկի՝ ռուսական Մեյջոր Էքսպրես ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

2018 թվականից ի վեր ընկերությունը դարձել է շուտ փչացող և ջերմաստիճանային ռեժիմի պահպանում պահանջող ապրանքների առաքման մեջ մեծամասամբ մասնագիտացված, և առողջապահության, կենսադեղագործության, նավթի և գազի, բարձր տեխնոլոգիաների, օդանավերի վերգետնյա սպասարկման, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում առաջատար ձեռնարկությունների հետ համագործակցող World Courier միջազգային ընկերության ներկայացուցիչը Հայաստանում։

2021 թվականի սկզբից Transimpex-ը Հայաստանում ներկայացնում է Boxberry ընկերության շահերը, որն ապահովում է առցանց խանութների ապրանքների առաքում, իրականացնում նամակների և ծանրոցների միջազգային առաքում դեպի Ռուսաստան և աշխարհի ավելի քան 200 երկրներ, այդ թվում՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան, Եվրոպա և ԱՄՆ։

 

Այսօր Transimpex ընկերությունը հանդիսանում է լոգիստիկ, պահեստավորման և սուրհանդակային ծառայությունների ամենահուսալի և պահանջված մատակարարը ողջ Հայաստանում: Խոշորագույն համագործակցությունները հնարավորություն են տալիս մեր ընկերությանը ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը և օր օրի կատարելագործել աշխատանքի որակը:

Մենք նպատակ ունենք ստեղծել երկարաժամկետ գործարար հարաբերություններ, որոնք հիմնված են գործընկերության, նորարարության հանդեպ սիրո, պատասխանատվության զգացումի և ճկունության վրա:

 

ՉԳԻՏԵ՞Ք, ԹԵ ՈՐ ԼՈՒԾՈՒՄՆ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻՆ։


Transimpex-ի փորձագետների թիմը պատրաստ է գտնել օպտիմալ տարբերակ յուրաքանչյուրի համար: Մենք ուսումնասիրում ենք մեր հաճախորդի պահանջները, հարմարեցնում մեր մոտեցումը տվյալ բիզնեսին և մշակում իրական լուծումներ՝ հաշվի առնելով ընկերության անհատական կարիքները և առանձնահատկությունները։

Վստահելով մեր կոմպետենտությանը՝ դուք հնարավորություն կստանաք Ձեր ուշադրությունը կենտրոնացնել սեփական բիզնեսի վրա, իսկ լոգիստիկ բոլոր հարցեր թողնել մեզ։

 

 

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  • Թափանցիկություն և հուսալիություն
  • Պատասխանատվություն
  • Հաճախորդամետ քաղաքականություն
  • Թիմային աշխատանք և փոխվստահություն

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Լոգիստիկ ծառայությունների օպտիմիզացում՝ կարևորելով մեր գործընկերների բիզնես առանձնահատկությունները և ցուցաբերելով անհատական մոտեցում։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հասնել կատարելության բոլոր նախաձեռնություններում և լինել անփոխարինելի գործընկեր մեզ հետ համագործակցող բոլոր ընկերությունների և անհատների համար։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մեր ծառայությունների միջոցով դրական ներդրում ունենալ մեր բոլոր գործընկերների բիզնես գործունեությունում։

Մեր մասին

Transimpex-ը հանդիսանում է լոգիստիկ ծառայությունների ամենահուսալի և պահանջված մատակարարը ողջ Հայաստանում:

Աշխատանքային ժամեր

Երկ - Ուրբ՝ 09:00 - 20։00

Շաբաթ՝ 10։00 - 15։00

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 

+374-60-65 70 70

+374-10-50 30 30

+374-55-65 70 70

Հասցե

Ք․ Երևան, Մաշտոցի պող․ 40

Ք․ Երևան, Ծարավ Աղբյուր 55/5

Ք․ Երևան, Կոմիտաս 45/5

Ք․ Երևան, Արտաշիսյան 62

Ք․ Երևան, Արարատյան 62/23

Ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 2

Ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 24

Ք․ Կապան, Շահումյան 13/38

Ք․ Գորիս, Մաշտոցի 14/26

 

Design & development by G Design Group

×

Մուտք գործել
Մուտք գործել

×

Գրանցվել
Գրանցում