Զարգացրեք Ձեր Բիզնեսը

Առավելություններ Գինի Արտադրողների համար



Ցանկանում եք գինի արտահանե՞լ և ներկայացնե՞լ Ձեր ապրանքանիշը միջազգային շուկայում: Ֆեդէքսը շուրջ 20 տարի է, ինչ ներգրավված է գինու արտահանման շուկայում: Այժմ Ձեզ հնարավորություն է տրվում արտահանել գինի հստակ ժամկետներում՝ վստահելով Ֆեդէքսին:

Զեղչեր

Մենք տրամադրում ենք հատուկ զեղչված սակագներ հայկական գինի արտադրողներին:

Առաքման պատվեր

Դուք կարող եք գրանցել Ֆեդէքսի առաքման պատվեր և մեր սուրհանդակները ԱՆՎՃԱՐ կմոտենան Ձեր նշված հասցեով՝ Երևանում կամ մարզերում:

Բեռին հետևելու հնարավորություն

FedEx® Tracking. Դուք կարող եք ստուգել միաժամանակ մինչև 30 բեռների կարգավիճակ՝ ուղարկման պահից մինչև հանձնում:

Փաթեթավորման ծառայություններ

Մենք առաջարկում ենք ԱՆՎՃԱՐ փաթեթավորման ծառայություն, որը կապահովի Ձեր բեռի ապահով փոխադրումը և կխնայի Ձեր ժամանակը և միջոցները:

Փաթեթավորում Չափեր (սմ)
FedEx® Small Box 27.6 x 31.1 x 3.8
FedEx® Medium Box 29.2 x 33.0 x 6.0
FedEx® Large Box 31.4 x 45.4 x 7.6
FedEx® 10kg Box 40.2 x 32.9 x 25.9
FedEx® 25kg Box 54.8 x 42.1 x 33.5
boxes
imgmany

Առանձնահատուկ վերահսկողություն

Ֆեդէքսը վերահսկում է առաքման ողջ ընթացքը, ապահովելով բարձր հուսալիություն եւ ապահով հանձնում ճիշտ ժամանակին:

Նշանակման երկրի պահանջների մասին ինֆորմացիա

Մենք տրամադրում ենք նշանակման երկրի պահանջների, արգելքների և օրենքների, ինչպես նաև միջազգային գինի ներմուծող և գինու փառատոններ կազմակերպող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ։

Մաքսային ձևակերպում

Մենք աջակցում ենք ներմուծման և արտահանման մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման գործընթացում։
Արտահանման մաքսային ձևակերպման ծառայությունը ԱՆՎՃԱՐ է։

Մենք կատարում ենք դռնից դուռ առաքում ցանկացած հասցեով, նաև DDP առաքում (որտեղ կիրառելի է)

Մինչ բեռի ուղարկելը մենք կարող ենք կատարել նշանակման երկրում ներմուծման մաքսերի, տուրքերի և այլ վճարների նախնական հաշվարկ։

Start typing and press Enter to search