FedEx Express.


Առաքելություն


Ապահովությունը ՖեդԷքս Կորպորացիայի կողմից իրականացվող բոլոր գործառնությունների առաջնային նախապայմանն է: Հաճախորդի պահանջների հանդեպ ցուցաբերվում է բարձրակարգ մոտեցում սպասարկման շուկայի յուրաքանչյուր հատվածին համապատասխան: ՖեդԷքսը ձգտում է համակողմանի ձեռնտու հարաբերություններ զարգացնել իր աշխատակիցների, գործընկերների և մատակարարների հետ: Համագործակցությունն իրականացվում է էթիկական և պրոֆեսիոնալ բարձր չափորոշիչներին համապատասխան: Նշվածի արդյունքում ՖեդԷքս Կորպորացիան իր բաժնետերերին ներկայացնում է ֆինանսական բարձր եկամուտ՝ տրամադրելով բարձրարժեք լոգիստիկայի, բեռնափոխադրման և հարակից ծառայություններ` մասնագիտացված կազմակերպությունների միջոցով ևս:

Ռազմավարություն


ՖեդԷքսի գործունեության յուրօրինակ ռազմավարությունը միաժամանակ և անշեղորեն գործում է երեք մակարդակում.

1. Հավաքական գործելաոճ՝ ամբողջ աշխարհում հանդիսանալ որպես մեկ ապրանքանիշ և խոսել մեկ ձայնով,
2. Անկախ գործունեություն՝ կենտրոնացված մեր անկախ ցանցերի վրա՝ բավարարելու ամենատարբեր հաճախորդների պահանջները,
3. Համատեղ կառավարում միասին աշխատելու միջոցով՝ մեր աշխատուժի, հաճախորդների և ներդրողների հետ հավատարիմ հարաբերություններ պահպանելու նպատակով:

Արժեքներ

Մարդիկ. մենք արժևորում ենք մեր մարդկանց և խթանում բազմազանությունը մեր աշխատուժի և մտածելակերպի մեջ:
Ծառայություն. մեր բացարձակ դրական ոգու շնորհիվ հաճախորդները ամենամեծ արժեքն են մեր գործունեության մեջ:
Նորարարություն. մենք ստեղծում և ոգևորում ենք այն ծառայություններն ու տեխնոլոգիաները, որոնք բարելավում են մեր կյանքն ու աշխատանքը:
Ամբողջականություն. մենք իրագործում ենք մեր գործառնությունները, ֆինանսերը և ծառայությունները ազնվությամբ, արդյունավետությամբ և վստահելիությամբ:
Պատասխանատվություն. մենք պաշտպանում ենք ապահով և առողջ միջավայր այն համայնքներում, որտեղ ապրում և աշխատում ենք:
Հավատարմություն. ամեն օր մենք հարգանք և վստահություն ենք վաստակում Ֆեդէքսի մեր աշխատակազմի, հաճախորդների և ներդրողների կողմից՝ մեր գործունեության ցանկացած ոլորտում:
Ապահովություն. մեր գործունեությունը ապահովում է աշխատակիցների, հաճախորդների, ենթակառուցվածքի և սարքավորումների պաշտպանությունը:

Գինու առաքում FedEx-ի հետ

Զարգացրեք Ձեր Բիզնեսը

Առավելություններ Գինի արտադրողների համար

wine shipping with fedex

Կլինիկական նմուշների առաքում FedEx-ի հետ

Առողջ լինենք միասին
medical shipments with fedex

Արվեստի գործերի առաքում FedEx-ի հետ

medical shipments with fedex

Start typing and press Enter to search