Արվեստի գործերի առաքում FedEx-ի հետ

Ցանկանու՞մ եք փոխադրել արվեստի գործեր կամ նկարներ։ Անկախ նրանից դա մեկ նկար է, թե նկարների հավաքածու, FedEx-ն իր բազմամյա փորձով պատրաստ է օգնել Ձեզ այդ կարևոր գործում։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր արվեստի գործը եզակի է և պահանջում է հատուկ վերաբերմունք, ուստի առաջարկում ենք հետևյալ ծառայություններն այդ եզակի աշխատանքների բեռնափոխադրման համար:

Զեղչեր

Ելնելով արվեստի գործերի իրական և ծավալային քաշի տարբերությունից հաշվարկվում է հատուկ փոխադրման արժեք և կիրառվում է զեղչային համակարգ։

Առաքման պատվեր

Դուք կարող եք գրանցել FedEx առաքման պատվեր և մեր սուրհանդակները կմոտենան Ձեր նշված հասցեով՝ ՀՀ ամբողջ տարածքում և կընդունեն ցանկացած չափի նկար, քանդակ կամ այլ արվեստի գործ։

Հատուկ փաթեթավորում, ապահով և ճիշտ ժամանակին առաքում

Մեր փորձառու մասնագետները Ձեր արվեստի աշխատանքների համար կառաջարկեն հատուկ փաթեթավորման տարբերակներ և բեռի ապահովագրություն, ինչը կապահովի բեռի անվտանգ փոխադրումը։
FedEx-ն իրականացնում է արագ և հուսալի առաքումներ ավելի քան 220 երկիր և տարածք․ Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղություններով Ձեր բեռը կառաքվի 3-4 աշխատանքային օրում։

Բեռին հետևելու հնարավորություն

FedEx® Tracking. FedEx-ն ապահովում է առանձնահատուկ վերահսկողություն ողջ բեռնափոխադրման ընթացքում և տրամադրում է բեռին հետևելու հնարավորություն՝ ուղարկման պահից մինչև հանձնում։

Խարհրդատվություն և մաքսային ծառայություն

Մենք աջակցում ենք ներմուծման և արտահամնման մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման գործընթացում, ինչպես նաև տրամադրում ենք նշանակման երկրի պահանջների մասին ինֆորմացիա։

Start typing and press Enter to search