Տրանսիմպեքս ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին՝ շուկայում ձևավորված որակյալ փոխադրման ծառայությունների պահանջարկից ելնելով: 1999թ-ից սկսած մեր կազմակերպությունը աշխատել է եվրոպական առաջատար բերնափոխադրող կազմակերպությունների հետ, նաև ներկայացրել նրանց շահերը Հայաստանում՝ որպես հավաստագրված գործակալ, որը պատասխանատու է տվյալ ընկերությանների բեռների փոխադրման բոլոր տեսակի ծառայությունների համար դեպի Հայաստան և Հայաստանից դուրս: Այս որդեգրած քաղաքականությունը նույնպես կիրառվում է այսօր, որը հնարաորություն է ընձեռում կազմակերպությանը դինամիկ զարգանալ և ինտեգրվել միջազգային լոգիստիկ ցանցերին:

2000թ-ից սկսած մենք հանդիսանում ենք նաև Ֆեդերալ Էքսպրես Կորպորացիայի գործակալը Հայաստանում: FedEx-ի և ընդհանրապես համաշխարհային շուկայում ներկայցված լինելու հարուստ պատմություն ունեցող ցանկացած կազմակերպության, ինչպիսիք հանդիսանում են մեր գործընկերների շատերը, չափորոշիչներին համապատասխանելու համար պահանջվում է մեծ պատասխանատվություն աշխատանքային շղթայի ցանկացած օղակում: Մեր կողմից որդեգրված պատասխանատու գործելաոճը կազմակերպությանը հնարավորություն է ստեղծել շահեկանորեն տարբերվել շուկայում գործող մյուս կազմակերպություններից:

Մեր կողմից առաջարկվող ծառայություններն են՝

  • Հավաքական բեռների ներմուծում և արտահանում  դռնից-դուռ սկզբունքով,
  • Ամբողջական մեքենաների փոխադրում դռնից-դուռ սկզբունքով,
  • Էքսպրես սուրհանդակային ծառայություն,
  • Օդային բեռնափոխադրումներ,
  • Ծովային բեռնափոխադրումներ,
  • Մաքսային միջնորդական ծառայություններ,
  • Բեռնափոխադրումներն ուղեկցող ծառայություններ (փաթեթավորում, ապահովագրություն և այլն)
     
    Մեր ամենամյա շրջանառության համարյա երեք քառորդը ապահովում են մեր մշտական հաճախորդները, ովքեր ներկայացնում են բիզնեսի ամենատարբեր ոլորտները` հանքարդյունաբերական, հեռահաղորդակցության, շինարարական, ոսկերչական ընկերություններ, ինչպես նաև հագուստի և աքսեսուարների հանրահայտ ապրանքանիշների ներկայացուցիչներ:

Մեր բիզնեսի առանցքն ու մեր կողմից տրամադրվող ծառայությունների որակի չափորոշիչները կայունությունն ու կանխատեսելիությունն են: Մեր ընկերության կայուն զարգացման մասին է խոսում, միայն այն փաստը, որ աշխատակիցների քանակը ընկերության հիմնադրման ժամանակից աճել է համարյա տասն անգամ, որոնցից շատերը ունեն հինգ և ավելի տարիների աշխատանքային փորձ:

Մեր կայքում Դուք ոչ միայն կարող եք ծանոթանալ մեր ծառայություններին, այլ նաև Հաշվիչ համակարգի միջոցով կարող եք պարզել բեռի առաքման սակագինը, կարող եք օնլայն եղանակով ստուգել ձեր բեռի գտնվելու վայրը և, ինչու ոչ, օնլայն եղանակով պատվիրել բեռի առաքման ծառայություն:

Տրանսիմպեքս ընկերությունը գնահատում է Ձեր ժամանակը:

Start typing and press Enter to search