• Մեկ անուն՝ բազում լուծումներ

Հետևել առաքանուն

Հետևել

Հաշվարկել առաքման գինը

0.5

Ուղարկել հարցում

Հաշիվ ապրանքագիրը

Ստուգել

Զարգացրեք ձեր բիզնեսը՝ արագ և անվտանգ առաքման միջոցով:

Այսօր ավտոփոխադրումն իր շահավետության, օպերատիվության, հուսալիության, ինչպես նաև ամբողջ աշխարհում ճանապարհների ճյուղավորված ցանցի շնորհիվ, դարձել է բեռնառաքման ամենաճանաչված տեսակներից մեկը:

 

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • ավտոմեքենայով առաքումներ դեպի ՌԴ-ի բոլոր շրջաններ, ԱՊՀ երկրներ, Եվրոպա և հակառակ ուղղությամբ․
  • առաքումներ Հայաստանի տարածքում։

 

Մեր ընկերությունը մասնագիտացված է հետևյալ տեսակի հավաքական (LTL) և լրակազմային (FTL) բեռների տրանսպորտային փոխադրման ոլորտում՝

  • ստանդարտ բեռներ
  • ծանրաքաշ բեռներ
  • արտածավալային բեռներ
  • վտանգավոր բեռներ
  • հատուկ ջերմային պայմաններ պահանջող բեռներ
  • թանկարժեք բեռներ։


Հաշվի առնելով հատուկ բեռների փոխադրման խիստ կանոնները և նորմերը՝ մենք կիրառում ենք բոլոր միջոցներն այդ կանոններին համապատասխան փոխադրումներ ապահովելու համար:

Լոգիստիկ գործընթացների օպտիմալացման նպատակով մեր ընկերությունը Եվրոպայի տարբեր երկրներում ներգրավել է կոնսոլիդացիոն պահեստների մի ամբողջ ցանց՝ հիմնական տրանսպորտային զարկերակների մոտ տեղակայված՝

  • Գերմանիա՝ Troisdorf․
  • Իտալիա՝ Verona zona ZAI․
  • Սլովենիա՝ Žalec։

Բացի այդ, Transimpex-ն ունի Մոսկվայում կոնսոլիդացիոն պահեստ, որտեղ ապահովում ենք պայմանագրային հիմունքներով ձեր ապրանքի պատասխանատու պահպանումն ինչպես կարճ, այնպես էլ երկար ժամկետով:

Պահեստն ունի հուսալի անվտանգության համակարգ և համալրված է բոլոր տեսակի ժամանակակից պահեստային սարքավորումներով: Կարգավորված սխեման, գրագետ ձևով կառուցված լոգիստիկան և մեր մասնագետների լուծումների ճկունությունը նպաստում են փոխադրման ծառայությունների արժեքի նվազմանը, թույլ են տալիս օպտիմալ ժամկետներում Ռուսաստանի տարբեր շրջաններից հավաքական բեռներ առաքել Մոսկվայում գտնվող պահեստ և ապահովել կանոնավոր երթեր ՌԴ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ:

 

Մոսկվայի պահեստում մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են՝

  • բեռի կոնսոլիդացում և առաքում պատասխանատու պահպանման պահեստ,
  • բեռնաթափում և տեսակավորում,
  • կշռում և վերափաթեթավորում,
  • պահպանման օպտիմալ պայմանների ընտրություն,
  • կարճաժամկետ և երկարաժամկետ պահպանում,
  • ապրանքի դեկոնսոլիդացում և ուղարկում հասցեատերերին պատասխանատու պահպանման ժամկետը լրանալուց հետո,
  • քրոս-դոքինգի ծառայություն, որը ներառում է մի մեքենայից մյուսն ապրանքի անմիջական վերաբեռնում, բաշխում մի քանի մեքենաների միջև և առաքում բեռը ստացողներին,
  • բեռի շուրջօրյա պահպանում:


Transimpex-ն առաջարկում է նաև Երևանի պահեստում ժամանակավոր ու երկարաժամկետ պահպանման, կազմակերպման և Հայաստանի ամբողջ տարածքում ապրանքի բաշխման ծառայություններ:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

  • Տարբեր հաճախորդների բեռները Եվրամիությունից փոքր տոննաժային ավտոմեքենաներով առաքվում են գտնվելու վայրի առումով հարմար կոնսոլիդացիոն պահեստ ամենակարճ ժամկետներում:
  • Ապրանքները ստուգվում են, պիտակավորվում և վերափաթեթավորվում (անհրաժեշտության դեպքում):
  • Կախված մատակարարման պայմաններից՝ ձևակերպվում են ուղեկցող փաստաթղթեր մաքսային գոտին/սահմանն անցնելու համար (ЕХ1, Т1 և այլն):
  • Ձևավորված հավաքական բեռն ուղարկվում է անհրաժեշտ ուղղությամբ։

Անկախ բեռի քանակից (փոքր խմբաքանակ (LTL) կամ ամբողջական բեռնում (FTL)), մենք կարող ենք մշակել ձեր պատվերը և տրամադրել մատակարարման լոգիստիկ շղթայի լավագույն լուծումը՝ հաշվի առնելով ձեր բիզնեսի կարիքները:

Ավտոփոխադրումներն իրականացվում են CMR, TIR և ADR կոնվենցիաների շրջանակներում:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԱ ԱՇԽԱՏՈՒՄ

01
Հարցման մշակում

օպտիմալ սխեմայի մշակում և բեռնառաքման ամենաշահավետ երթուղու կազմում:

02
ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

ելնելով բեռնատեղերի քանակից, չափից, քաշից, պահանջվող պայմաններից, ժամկետներից, երթուղուց և բեռի բնութագրերից:

03
ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
04
ԲԵՌԻ ՍՏԱՑՈՒՄ ԵՎ ԱՌԱՔՈՒՄ
05
ԲԵՌԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ
06
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ

«դռնից դուռ» սկզբունքով

08
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ

բեռների կոնսոլիդացիա, պահպանում և մշակում միջանկյալ եվրոպական և ԱՊՀ երկրների պահեստներում:

09
ԱՌԱՔՈՒՄ ԲԵՌԸ ՍՏԱՑՈՂԻՆ

«դռնից դուռ» պայմաններով

Ընկերությունն առաջարկում է նաև բեռի պահպանում ժամանման օդանավակայանում՝ անհրաժեշտության դեպքում, մինչև ստացողին տրամադրելը: Իսկ բեռի առաքման ամբողջ ընթացքին կարող եք հետևել առցանց տարբերակով:

 

ԱՎՏՈՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • Մոբիլություն
  • Երթուղիների ճկունություն
  • Համապարփակություն
  • «Դռնից դուռ» առաքում
  • Հուսալիություն և պահպանվածություն
  • Մշտական վերահսկողություն:

Մեր մասին

Transimpex-ը հանդիսանում է լոգիստիկ ծառայությունների ամենահուսալի և պահանջված մատակարարը ողջ Հայաստանում:

Աշխատանքային ժամեր

Երկ - Ուրբ՝ 09:00 - 20։00

Շաբաթ՝ 10։00 - 15։00

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 

+374-60-65 70 70

+374-10-50 30 30

+374-55-65 70 70

Հասցե

Ք․ Երևան, Մաշտոցի պող․ 40

Ք․ Երևան, Ծարավ Աղբյուր 55/5

Ք․ Երևան, Կոմիտաս 45/5

Ք․ Երևան, Արտաշիսյան 62

Ք․ Երևան, Արարատյան փ․ 62/23

Ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 2

Ք․ Կապան, Շահումյան 13/38

Ք․ Գորիս, Մաշտոցի 14/26

 

Design & development by G Design Group

×

Մուտք գործել
Մուտք գործել

×

Գրանցվել
Գրանցում