
2025-01-01 12:04:40
1082
Transimpex Express ներհանրապետական սուրհանդակային ծառայությունը այսուհետ հանդես կգա նոր՝ TEX ապրանքային նշանով:
2024 թվականը Transimpex ընկերության համար նշանավորվեց մեծ փոփոխություններով։ Երկարատև ու մանրակրկիտ աշխատանքներից հետո, մենք 2025 թվական մուտք գործեցինք սպասված նորությամբ՝ ներկայացնելով ներհանրապետական սուրհանդակային ծառայության նոր՝ TEX տարբերանշանը։
Transimpex Express ծառայությունը մշտապես աչքի է ընկել հուսալիությամբ, արագությամբ և որակով։ Սակայն ժամանակը պահանջում է զարգացում, թարմացում և նոր մոտեցումներ։ TEX-ը հենց այդ փոփոխությունների արտացոլումն է՝ ավելի դինամիկ, ավելի պարզ ու հիշվող տարբերանշան, որը պահպանել է մեր որդեգրած սկզբունքները և համահունչ է նոր ժամանակներին։
TEX-ի մուտքը շրջադարձային կետ է հանդիսանում ընկերության զարգացման գործում։ Այն պարզապես նոր անուն չէ, այն մեր արժեքների արտացոլումն է․ առաքման նոր մշակույթ, էֆեկտիվություն և արագություն։ Նոր ինքնությամբ TEX-ը հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ առաջարկելու իր առաքելությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: