Տրանսիմպեքս | Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

«Տրանսիմպեքս» ՍՊ ընկերության ծառայությունների դիմաց  օնլայն վճարումներ իրականացնելու պայմաններ և կանոններ

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

  1. «Տրանսիմպեքս» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) ծառայություների դիմաց կատարող վճարումների սույն պայմանները և կանոնները (այսուհետ՝ նաև Կանոններ) սահմանում են «Տրանսիմպեքս» ՍՊ ընկերությանը Հաճախորդի կողմից պատվիրած ծառայությունների դիմաց սույն կայքի միջոցով վճարումներ իրականացնելու ընդհանուր պայմանները և կանոնները։ Հաճախորդի և Ընկերության միջև ծառայությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հաճախորդի և Ընկերության միջև կնքված պայմանագրով կամ Հաճախորդի և Ընկերության միջև իրավահարաբերությունների առկայությունը հաստավող այլ միջոցներով։
  2. Ընկերության գործունեության հասցեն – Հայաստանի Հանրապետություն, Երևան, Մաշտոցի 40
  3. Ընկերության կոնտակտային հեռախոսահամար ———————————— և էլ-փոստ info@transimpex.am .
  4. Հաճախորդ- ցանկացած գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով Ընկերության կողմից մատուցված ծառայության դիմաց կայքի միջոցով վճարում կատարելու համար ստացել է պատվերը անհատականացնող համարանիշ։
  5. Պատվեր-Հաճախորդի կողմից Ընկերությանը պատվիրված և Ընկերության կողմից հաստատված ծառայություն։
  6. Կայք – transimpex.am դոմեյն անվանմամբ սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանող կայքը, ինչպես նաև Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված ծրագրային ապահովման և սարքավորումների ամբողջությունը։
  7. Ծառայություն – Ընկերության կողմից մատուցվող Ծառայություն, որի վերաբերյալ Հաճախորդը և Ընկերությունը կնքել են պայմանագիր կամ գտնվում են համապատասխան իրավահարաբերությունների մեջ։
  8. Անհատականացնող համարանիշ - Ընկերության կողմից Հաճախորդին տրմադրվող ծածկագիր, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Հաճախորդի պատվերը։

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Կայքի միջոցով վճարում իրականացնելով՝ Հաճախորդը լիովին համաձայնվում և ընդունում է սույն Կանոնները:
  2. Հաճախորդը համաձայնվում և ընդունում է սույն Կանոնները, սեղմելով «կատարել վճարում» կոճակը:
  3. Հաճախորդը վճարումներ իրականացնում է ՀՀ դրամով։
  4. Հաճախորդը վճարում իրականացնելու համար մուտքագրում է կայքում արտացոլված բոլոր տվյալները։
  5. Հաճախորդը երաշխավորում է իրեն վերաբերող բոլոր տվյալների հավաստիությունը և ամբողջ ծավալով պատասխանատվություն է կրում դրանց իրականությանը համապատասխանելու համար:  Հաճախորդի կողմից տվյալների մուտքագրումը նշանակում է Հաճախարդի համաձայնությունը Վաճառողի կողմից իր անձնական տվյալների մշակմանը (կատարվում է ավտոմատացված սարքավորումների միջոցով կամ առանց դրանց օգտագործման), այդ թվում, հավաքում, գրանցում, կուտակում, պահեստավորում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), վերբեռնում, օգտագործում, փոխանցում (տարածում, մուտք), անձնական տվյալների ապաանհատականացմանը, արգելափակմանը, վերացմանը, ոչնչացմանը: Ընկերությունը պարտավորվում է ապահովել Գնորդի կողմից տրամադրված անհատական տվյալների գաղտնիությունը եւ պաշտպանությունը ` ՀՀ  անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության կանոններին համապատասխան:
  6. Ընկերությունը կայքի միջոցով իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Հաճախորդի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Հաճախորդները իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան:
  7. Պատվերի գինը կողմերի միջև նախապես համաձայնեցված ծառայությունների դիմաց վճարն է, որը արտացոլվում է կայքում:
  8. Օնլայն վճարումն իրականացվում է կայքում արտացոլված վճարային համակարգերի միջոցով (Maestro, Master, Visa, Arca)։
  9. Վճարային համակարգերի միջոցով վճարումների ընդունումը և մշակումն իրականացվում է համապատասխան բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից: Ընկերությունը չի կատարում Գնորդի բանկային տվյալների հավաքագրում և պահպանում:
  10. Օնլայն վճարման ժամանակ Հաճախորդը կրում է պատասխանատվություն տվյալների մուտքագրման ճշգրտության համար:
  11. Հաճախորդի կողմից վճարումը համարվում է կատարված գումարը Ընկերության բանկային հաշվեհամարին մուտքագրվելուց հետո։ Մինչև Ընկերության բանկային հաշվեհամարի գումարի մուտքագրումը կատարված վճարումների հետ կապված հարաբերությունները առաջանում են բացառապես Հաճախորդի և համապատասխան Բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջև։
  12. Հաճախորդը պատասխանատվություն չի կրում մուտքագրված տվյալների իսկության/ ճշգրտության և վճարային համակարգերի տեխնիկական խափանման / անսարքությունների համար:
  13. Հաճախորդը պատասխաատվություն է կրում կատարված վճարների (փոխանցված գումարի) ծագման օրինականության համար։ Այն դեպքում, եթե երրորդ անձանց կողմից Ընկերության կամ այլ կազմակերպության պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Հաճախորդը պարտավոր է հատուցել Ընկերության կրած վնասները՝ հետգանձված գումարների չափով։

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն Կանոնների նկատմամբ կիրառվում են ՀՀ օրենսդրության նորմերը:
  2. Սույն կանոնները հանդիսանում են Հաճախորդի և Ընկերության միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասը։
  3. Հաճախորդը պատասխանատվություն չի կրում վճարումների ընթացքում տեղի ունեցած տեխնիկական խնդիրների համար:
  4. Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն փոփոխություններ մտցնել սույն Կանոններում, հրապարակելով դրա մասին տեղեկատվությունը կայքում, դրա հետ կապված Հաճախորդը պարտավորվում է պարբերաբար հետևել Կանոնների փոփոխություններին:
  5. Կանոններից բխող բոլոր վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  6. Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը Ընկերության տեղեկատվություն ուղարկելու Հաճախորդին տարբեր նախաձեռնությունների մասին `էլեկտրոնային փոստի հասցեին կամ Գնորդի կողմից նշված հեռախոսահամարին SMS- հաղորդագրությունների ուղարկելու միջոցով:

 

Որոնման արդյունքներ